Հ.Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի քննարկումները ԱՄՆ Սենատում կմեկնարկեն մարտի 6-ին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող թիվ 65 բանաձեւի վերաբերյալ լսումները կսկսվեն մարտի 6-ին: Բանաձեւի հեղինակն է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի գծով Սենատի հանձնաժողովի նախագահ սենատոր Ջո Բայդենը: Բանաձեւում ասվում է, որ Հրանտ Դինքը դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով` Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Բանաձեւը կոչ է անում թուրքական կառավարությանը չեղյալ հայտարարել խոսքի ազատությանը խոչընդոտող հոդվածը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում իր ակտիվիստներին ԱՄՆ 21 նահանգներում աջակցել բանաձեւին հեռախոսազանգերով եւ նամակներով: ANCA-ն հիշեցնում է նաեւ սենատորներին, որ Հրանտ Դինքի դաժան սպանությունը պետք է կոչ հանդիսանա Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---