10 տարում վրաց իրավապահները 11 հայաստանցի են ձերբակալել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության համար![]() 19 մայիսի 2016 - 20:07 AMT PanARMENIAN.Net - 2006-2016 թթ ժամանակահատվածում Վրաստանի իրավապահները բացահայտել են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության 24 դեպք: Ընդհանուր առամամբ, միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 70 մարդ: Այդ մասին է ասվում Վրաստանի ոստիկանության հրապարակած վիճակագրությունում: Ձերբակալվածներից 11-ը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ներգրավված են եղել 4 նման դրվագում: 2007 թ. հոկտեմբերին Բաթումիում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի. Նրանք ներմուծել են երկիր թունավոր նյութ, որը ռադիոակտիվի տեղ էին ներկայացնում հավանական գնորդին: 2010-ի մարտին Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացի՝ 17 գրամ բարձր հարստացված ուրան ներմուծելու համար: 2014-ին Սադախլոում «Ցեզիում-137» նյութ է առգրավվել ՀՀ 2 քաղաքացիներից, 2016-ի ապրիլին Թբիլիսիում աղքատացված ուրանի խմբաքանակով 6 մարդ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Վրաստանի, 3-ը՝ Հայաստանի քաղաղացի: Ապրիլին ձերբակալված քաղաքացիները փորձում էին վաճառել Ուրան-238 ռադիոակտիվ նյութի խմբաքանակ $200 մլն-ով: Նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |