Նյու Յորքում հոգեհանգստի արարողություն է կատարվել Հրանտ Դինքի քառասունքի կապակցությամբ 5 մարտի 2007 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Նյու Յորքի սբ. Վարդան մայր տաճարում պատարագ է մատուցվել հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քառասուներորդ օրվա կապակցությամբ: Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, որը հունվարի 23-ին Ստամբուլում մասնակցել է Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Արարողությանը մասնակցել են նաեւ Պիտեր Սթեյնֆիլսը New York Times-ից, Ջերեմի Մեյնը Overseas Press Club-ից եւ ամերիկյան Pen-ակումբի ներկայացուցիչ Աննա Քուշները: «Հրանտ Դինքը հավատում էր, որ ինքը, ինչպես նաեւ Թուրքիայի ցանկացած քաղաքացի, պարտավոր է ճշմարտությունն ասել» Նա եւ իր գործընկերները հիմնեցին երկլեզու «Ակոսը», որպեսզի լրագրողները կարողանան երկխոսության միջոցով փոխել աշխարհը»,-ասել է արքեպիսկոպոս Պարսամյանը, հաղորդում է ՀԱԵ Արեւելյան թեմը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |