Մարտի 6-ին Երեւան կժամանի ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն 5 մարտի 2007 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-7 Հայաստանում կգտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի ընթացքում ֆրանսիացի դիվանագետը կայցելի նաեւ Բաքու: Բ.Ֆասյեի այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մարտի կեսին Ժնեւում կայանալիք հանդիպման մանրամասների քննարկումն է: Նշենք, որ մարտի 13-14-ին Ժնեւում տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստը, որի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |