ANCA-ն կոչ կանի ԱՄՆ Կոնգրեսին վճռական միջոցներ ձեռնարկել ցեղասպանության դրսեւորումների դեմ 5 մարտի 2007 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) որոշել է «Ցեղասպանության միջամտության ցանց» կազմակերպության հետ համատեղ` մարտի 22-ին եւ 23-ին Կոնգրեսում երկօրյա ակտիվ քարոզարշավ անցկացնել, որի նպատակն է խրախուսել Կոնգրեսին` վճռական գործընթաց նախաձեռնել` վերջ տալու ցեղասպանության դարաշրջանին:Ծրագիրը մարտի 22-ի առավոտյան կմեկնարկի հատուկ բրիֆինգով, որից հետո մասնակիցները երկու օր այցելություններ կիրականացնեն Կոնգրես` կոչ անելով, որ ԱՄՆ-ը գործողություն ձեռնարկի Դարֆուրի ցեղասպանությանը վերջ տալու համար, ընդունի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ ավելի վճռականորեն գործի ընդդեմ բոլոր ցեղասպանությունների: Մարտի 22-ի երեկոյան` Կապիտոլիումի հատուկ ընդունելության ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան կիսել իրենց փորձը, մտքեր փոխանակել, հաղորդակցվել Կոնգրեսի անդամների հետ եւ նոր կապերով համալրել աճող ազգային կոալիցիան, որը պայքարում է ցեղասպանությունների դեմ: «Մենք ակնկալում ենք համագործակցել «Ցեղասպանության միջամտության ցանց»-ի մեր բարեկամների հետ, որպեսզի օգնենք ակտիվիստներին` ցեղասպանությանը դեմ գործող կառույցը վերածելու հզոր մի ուժի, որը կպահանջի եւ կցուցաբերի բարոյական հստակություն, կպահանջի որ կառավարությունը վճռական քայլեր ձեռնարկի ընդդեմ բոլոր ցեղասպանությունների` անցյալ եւ ներկա», - ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |