DW. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, կարծես, անխուսափելի է![]() 23 մայիսի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Բունդեսթագը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը, կարծես, համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ: Ինչպես հայտնում է Deutsche Welle պարբերականը, խմբակցությունների հնարավոր քվեարկության պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված կլինի դժվարին բանակցություններ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն որակել են 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն դեռևս 2015 թվականին, սակայն խորհրդարանի մակարդակով ճանաչում այն ժամանակ տեղի չունեցավ: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերը, սակայն, չի կարծում, որ բանաձևի ընդունումը կօգնի հաշտվել անցյալի հետ: Օրինագիծը պիտի ընդունվեր դեռ փետրվարին, սակայն հետաձգվեց՝ փախստականների վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունների պատճառով: Այժմ քաղաքական ուժերը պայմանավորվել են, որ քվեարկությունը կկայանա 2016-ի առաջին կիսամյակի ընթացքում: Հայտարարությունը նախատեսվում է քննարկել հունիսի 2-ին: Փաստաթղթի տեքստը հրապարակված չէ: Այն կրում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» անվանումը: Այնուամենայնիվ, օրինագիծը չի դրվի անվանական քվեարկության. դա նշականում է, որ պատգամավորներն, ովքեր քվեարկելու ցանկություն չեն ունենա, կարող են ձեռնպահ մնալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |