Բիլլ Գեյթսը կոչ չի արել Ջորջ Բուշին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բիլլ Գեյթսը չի ստորագրել ամերիկացի հարյուր գործարարների անունից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հղած նամակը, որով կոչ է արվում ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունվի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանում «Microsoft» ընկերության ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «Microsoft» կորպորացիան եւ նրա նախագահ Բիլլ Գեյթսը պատկերացում չունեն այդ նամակի գոյության մասին եւ չեն կարող մեկնաբանել նրա բովանդակությունը, ծագումը, նպատակները եւ չգիտեն, թե ով է ստորագրվել նամակի տակ»,-հայտարարել է Գրիգոր Բարսեղյանը:



Հիշեցնենք, որ «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ առաջատար 100 գործարարներ, որոնց թվում նաեւ Բիլլ Գեյթսը եւ Ուորրեն Բաֆֆետը, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կոչ անելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ցեղասպանության ճանաչումը կարող է աղետ դառնալ ԱՄՆ-ի համար: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում հիմնականում կտուժեն առեւտրային հարաբերությունները Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ»: Բացի այդ, նամակի հեղինակները համոզված են նաեւ, որ «Ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---