ՀՀ-ում մեկնարկում է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը![]() 24 մայիսի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Հայաստանում մեկնարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2016» զորավարժությունը: Կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում: Զորավարժությունը կտևի մինչև մայիսի 26-ը, ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Զորավարժության շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններն, ուղղված ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանը, զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների փակմանը, անձնակազմի օպերատիվ մարտական ունակությունների կատարելագործմանը: Զորավարժության հիմնական նպատակներն են ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ներքին գործերի մարմինների, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների գործնական կարողությունների հղկումն ու կատարելագործումը: Ինչպես հայտնել է Զայնետդինովը, զորավարժությանը կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: Կմասնակցեն ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հայտնում է Ինտերֆաքսը: Զորավարժությունը կանցնի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում: ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |