Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին տեղեկությունը 7 մարտի 2007 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանի տարածքում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին տեղեկությունը: Պատասխանելով ղազախ լրագրողների հարցին. «Որքանո՞վ է ճշմարիտ տեղեկատվությունը Վրաստանի տարածքում Ամերիկայի կողմից ՀՀՊ տարրերի տեղակայման մասին»` Միխայիլ Սահակաշվիլին կտրուկ պատասխանեց. «Ոչ ոք այդ մասին չի հայտարարել, այդ ամենը շահարկումներ են», հայտնում է «Թրենդը»:Հիշեցնենք, որ ՀՀՊ հարցով գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Պենտագոնը ցանկանում է ռադիոտեղորոշիչ կայան տեղադրել` Կովկասում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ընդ որում, Հ. Օբերինգը չի ճշտել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |