Թուրք ազգայնամոլները մտադրվում էին սպանել արքեպիսկոպոս Մութաֆյանին 9 մարտի 2007 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Կումկարի գերեզմանոցում Հրանտ Դինքի քառասունքին նվիրված հոգեհանգստի արարողության ժամանակ կատարված կրակոցների թիրախն էր հանդիսանում Ստամբուլի 80-հազարանոց հայկական համայնքի հոգեւոր առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը: «Ես պատրաստվում էի սպանել պատրիարքին»,- ասել է ոստիկաններին ձերբակալված Վոլկան Կարովան: Իր գործընկեր Յիլմազ Ջան Օզալպի հետ նրան ուղեկցել են ոստիկանական բաժանմունք ցուցմունքներ տալու համար: Այդ մասին հայտնում է AFP-ն հղում կատարելով Անատոլիայի տեղեկատվական գործակալության վրա: Դեռ պարզ չէ, արդյոք ձերբակալվածը պատրաստվում էր սպանել պատրիարքին, թե պարզապես ահաբեկել նրան: Անցյալ չորեքշաբթի դատարանը որոշում է ընդունել երկու անձանց ձերբակալման մասին` չլիցենզավորմած զենք կրելու եւ օգտագործելու մեղադրանքով: Նրանց ձերբակալել են պատահարից մի քանի ժամ անց: Այդ ժամանակ այնտեղ անցնում էր հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի քառասունքին նվիրված հոգեհանգստի արարողությունը, հիշեցնում է AFP-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |