Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ միմյանց չեն բացառում 9 մարտի 2007 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ եւ չի պատրաստվում դուրս գալ Կազմակերպությունից: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին համապատասխանում է երկրի անվտանգության շահերին: «Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ միմյանց չեն բացառում, այն իրականացվում է միմյանց լրացնելու սկզբունքով եւ բացառում է մրցակցությունը»,- նշել է Կիրակոսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի անցամակցությունը ՆԱՏՕ-ին չի հանդիսանում հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգի հարց:Արման Կիրակոսյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ապրիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ Բրյուսելում: «Պաշտպանության նախարարի հանդիպումը Դաշինքի ներկայացուցիչների հետ կանցնի ՆԱՏՕ-ի մասնակից երկրների խորհրդատվությունների շրջանակում` 26+1 ձեւաչափով: Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ն գնահատական է տալու Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործակցության ծրագրի (IPAP) իրագործմանը»,- նշել է Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |