Չկարգավորված հակամարտությունների նկատմամբ ՄԱԿ-ի ուշադրության գրավումը կարելի է անել նաեւ առանց բանաձեւերի

PanARMENIAN.Net - «ՎՈՒԱՄ բանաձեւը` ԱՊՀ տարածքի սառեցված հակամարտությունների մասին, դեռ պաշտոնապես ներկայացված չէ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, դեռեւս անդամ-երկրների միջեւ քննարկումներ են գնում ձեւակերպումների մասին»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է տվյալ բանաձեւի բոլոր բացասական կողմերը, եթե այն ընդգրկվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգում: «Ինչ վերաբերում է ՎՈՒԱՄ-ի ցանկությանը` ՄԱԿ-ի երկրների ուշադրությունը չկարգավորված հակամարտությունների վրա կենտրոնացնել, ապա դա կարելի է նաեւ առանց բանաձեւերի անել»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ նույնանման հակամարտություններ գոյություն չունեն, ինչպես եւ չկա համապարփակ որոշում: «Անհնարին է կարգավորման մի մոդել կիառել, այս դեպքում Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Նման մոտեցումը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Օսկանյանը:
 Ուշագրավ
---