ՀՀ ԱԳՆ ղեկավարը Ղարաբաղի հարցով ժնեւյան բանակցություններում դրական տեղաշարժի հույս ունի 9 մարտի 2007 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական սահմանի խնդիրը: Այդ մասին Վարդան Օսկանյանը հայտնել է Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, իրանական խնդիրը բանակցությունների ժամանակ չի քննարկվել: «Ես հաստատել եմ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում, ինչպես նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը, ապա դրա ժամանակ քննարկվել են Ժնեւում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցերը: «Ես հուսով եմ, որ Ժնեւում դրական տեղաշարժ կարձանագրվի: Համաձայնագրի կետերի մեծ մասը արդեն ստացել է երկու երկրների նախագահների հավանությունը»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ ասել է, որ ԼՂՀ ղեկավարությունը լիովին տեղյակ է բանակցային գործընթացի շրջանակներում կատարվող յուրաքանչյուր քայլից: Խոսելով Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասիեի այցլեության մասին տարածաշրջան` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ֆասիեն լիազորված է մյուս համանախագահների կողմից բանակցություններ վարել եւ որեւէ տարօրինակ բան չկա, որ նա մենակ է ժամանել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |