ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքներով 2006 թվականի զեկույցում Հայաստանի հարցով անճշտություններ կան 9 մարտի 2007 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի 2006 թվականի Մարդու իրավունքների հարցով զեկույցում Հայաստանի հարցով մի շարք անճշտություններ եւ բացթողումներ կան, այն նաեւ շատ սուբյեկտիվ է: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում նման փաստաթղթերին: «Մենք անպայման կուսումնասիրենք զեկույցը, ինչից հետո ՀՀ ԱԳՆ-ն կհայտնի իր դիրքորոշումը: Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի հարցով զեկույցը երկրում կատարվող դրական տենդենցներն է նշում»,- ասել է Օսկանյանը:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստին Ժնեւում իր ելույթի թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները, մարդու իրավունքների խախտումները դրանց համատեքստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |