Կարկուտը մեծ վնաս է հասցրել Ջավախքի գյուղերին![]() 30 մայիսի 2016 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Անձրևն ու կարկուտը զգալի վնաս են հասցրել Վրաստանի Սամցխե-Ջավախքի մի քանի գյուղերի` ոչնչացնելով բերքը, գրում է apsny.ge-ն: Վարարած գետը հեղեղել է նաև Ադիգենիի շրջանի Վարխանի և Ունցա գյուղերը, իսկ կարկուտը ոչնչացրել է մնացած բերքը: «Ջուրը տարել է անասուններին և թռչուններին, հեղեղել է տները: Այժմ փրկարարները փորձում են աշխատանքներ իրականացնել բայց անձրևը չի դադարում»,- հայտնել է շրջանի նահանգապետ Ակակի Միչուտաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Մայիսի 28-ին կարկուտից տուժել էր Մցխեթա Մթիանեթիի շրջանը, որտեղ կարկուտը ոչնչացրել է Էբնիսի գյուղի ամբողջ բերքը: Կարկուտից տուժել են նաև Կախեթի և Շիդա Քարթլիի գյուղերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |