Մարտի 10-ին Հայաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա 9 մարտի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղարը, պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի եւ Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Այցի շրջանակներում նախարարը կայցելի Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն, որտեղ գրառում կկատարի Պաշտպանության նախարարության «Ոսկե գրքում»: Նախատեսվում է նաեւ հայկական պատվիրակության այցը Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Մարտի 14-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |