Ցեղասպանության հերքման համար դատապարտված Դ. Փերինչեքը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հերքման համար ռասայական խտրականության մեջ մեղավոր ճանաչված Թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը մտադիր է բողոքարկել Լոզանի դատարանի որոշումը Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանում: «Ես կբողոքարկեմ այդ որոշումը: Ես դեռ համոզված եմ շվեյցարական արդարադատության մեջ: Մենք կգնանք մինչեւ վերջ եւ, եթե պետք լինի, կդիմենք Մարդու իրվունքների Եվրոպական դատարան»,- հայտնել է Փերինչեքը տպագրության անատոլիական գործակալությանը:



Հիշեցնենք, որ 2005 թվականին այցով Շվեյացարիայում գտնվող Փերինչեքը երկու անգամ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ է» հանդիսանում: Ինչպես ասել է դատակաան գործընթացի ժամանակ դատավոր Պիեր-Անրի Վինզապը, այդ հայտարարությունները «անկեղծ ռասիստական եւ ազգայնամոլական բնույթ էին կրում, եւ մեղադրյալի գործողություններում որեւէ մեղմացուցիչ հանգամանք չկա»: Վերջինիս դատավորը բնութագրել է որպես «մեծամիտ սադրիչ»: Դատավորը նշել է, որ, չնայած Հայոց ցեղասպանությունը Միջազգային դատարանի կողմից ընդգրկված չէ նման հանցագործությունների պաշտոնական ցուցակում, այն «հանդիսանում է պատմական փաստ, ընդունված շվեյցարական հանրության կողմից, եւ Փերինչեքի հայտարարությունները սադրիչ բնույթ էին կրում»:



Դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդին դատապարտել է 3 հազար ֆրանկ տուգանքի (2,4 հազար դոլար) եւ «Շվեյցարիա-Հայաստան» Ասոցիացիային խորհրդանշական 1 հազար ֆրանկի չափով փոխհատուցման վճարման, որը դատական գործընթացի ժամանակ հանդես էր գալիս որպես քաղաքացիական հայցվոր: Բացի այդ, Փերինչեքը պետք է վճարի բոլոր դատական ծախքերը, որոնք գերազանցում են 15 հազար ֆրանկը: Նկատենք նաեւ, որ ռասայական խտրականության մասին շվեյցարական օրենքի համաձայն, մեղադրյալին սպառնում էր ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---