ԱՄՆ-ն $6,5 մլն. կտրամադրեն Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար10 մարտի 2007 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կողմը Հայաստանում իր դեսպանատան միջոցով $6,5 մլն. է տրամադրել երկրում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտնել է Երեւան ժամանած «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի փոխնախագահ Ջոն Հյուկոն: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի առաջիկա ընտրությունները ժողովրդավարական բնույթ կրեն: «Ես Հայաստանի իշխանություններին միանշանակ ուղերձ եմ բերել այն մասին, որ անհրաժեշտ է խորացնել ժողովրդավարությունը հանրապետությունում եւ որ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում պետք է լուրջ առաջընթաց գրանցեն ժողովրդավարության զարգացման հարցում` համեմատ նախորդ ընտրությունների»,- հայտարարել է Ջոն Հյուկոն: Նա հայտնել է, որ ունեցած հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետն ու խորհրդարանի խոսնակը խոստացել են իրեն, որ հայ ղեկավարությունը կանի հնարավոր ամեն ինչ երկրում ազատ ընտրություններ անցկացնելու համար:Խոսելով Հայաստանի եւ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի համագործակցության մասին` Ջոն Հյուկոն ընդգծել է, որ իր կազմակերպությունը այն երկրներում, որոնք «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի իրականացման համար դրամական օգնություն ստանալու թեկնածուներ են, պնդում է երեք հիմնական չափանիշներ: «Մեր գերակայությունների շարքում են ժողովրդավարությունը, ներդրումներ «մարդկային ռեսուրսում» եւ տնտեսական ազատությունների ստեղծումը»,- հայտարարել է Ջոն Հյուկոն: Անցյալում Հայաստանը կորպորացիայից 225 մլն. դոլարի դրամաշնորհ էր ստացել գյուղատնտեսության զարգացման համար, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայանալու են սույն տարվա մայիսի 12-ին: Կուսակցական ցուցակների եւ թեկնածուների գրանցումը անցնելու է ապրիլի երկուսից յոթը: Նախընտրական արշավը սկսվելու է դրանից անմիջապես հետո` ապրիլի 8-ին, եւ անցնելու է մինչեւ մայիսի տասը: Հայ խորհրդարանը կազմված է 131 պատգամավորից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |