Քյարամ Սլոյանի դպրոցում իր անվան դասարան է բացվել![]() 30 մայիսի 2016 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցում բացվել է Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարանը։ Զինվորի դպրոցի ռազմագիտության դասարանը Սլոյանը, վերանորոգվել է, կահավորվել, դռան կողքին փակցվել է «Քյարամ Սլոյանի անվան ռազմական դասարան» ցուցանակը: Բացի լսարանից, տեղի բնակիչ քանդակագործը Քյարամի ընտանիքի համար անակնկալ էր պատրաստել: Ինչպես հայտնում է tert.am-ը, նա իր նախաձեռնությամբ քանդակել է Քյարամ Սլոյանի կիսանդրին, որը տեղադրվել է իր անվան դասարանում: 20-ամյա Քյարամ Սլոյանը զոհվել էր Թալիշում՝ ապրիլի սկզբին ծավալված քառօրյա պատերազմի ընթացքում, ադրբեջանական գրոհը կասեցնելիս: Նրա մարմինն անարգվել էր ադրբեջանցիների կողմից՝ ի թիվս այլ զինվորների: Սլոյանների ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |