Հայաստանը մասնակցում է IPAP ծրագրին, ելնելով պետական անվտանգության նկատառումներից12 մարտի 2007 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացումը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) կետերից մեկն է: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայաստանի բնակչության համար շատ կարեւոր է տեղեկատվությունը ՆԱՏՕ-ի կառուցվածքի եւ գործունեության մասին, որից նա զրկված էր խորհրդային տարիներին: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է Դաշինքի հետ հետագա երկխոսության եւ համագործակցության հաստատման ծայրահեղ անհրաժեշտությամբ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի մասնակցությունը IPAP ծրագրին պայմանավորված է պետական անվտանգության նկատառումներով: «Հայաստանն ինքը ՀԱՊԿ անդամ է, ինչը չի հակասում Դաշինքի հետ համագործակցությանը: Ամեն երկիր ինքն է ընտրում սեփական անվտանգության ապահովման համակարգը: Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ընդգրկված չէ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում»,-ընդգծել է Օսկանյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |