Վ.Օսկանյանն ու Ժ.Ֆուրնյեն կարեւորել են հասարակության ներգրավվածությունը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությանը12 մարտի 2007 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնյեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ժան Ֆուրնյեն նշեց մարտի 12-ին մեկնարկած Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացման կարեւորությունը Դաշինքի մասին համապատասխան տեղեկություններ տարածելու տեսանկյունից, հատուկ ընդգծելով ծավալվող երկխոսության, ՆԱՏՕ-ի տեղի ու դերի մասին քննարկումների օգտակարությունը նաեւ Դաշինքի համար: Զրուցակիցները կարեւորեցին հասարակության ներգրավվումը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության մեջ, որը չի սահմանափակվում միայն անվտանգության խնդիրներով եւ ներառում է հասարակական հետաքրքրությունների լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |