Առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եվրոպական երկրների քանակը կավելանա12 մարտի 2007 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում եվրոպական եւս մեկ երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Հայ դատի» եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ, Հունաստանի «Հայ դատի» հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանը, որը մասնակցում է մարտի 12-ին Երեւանում մեկնարկած «Հայ դատի» հանձնախմբերի խորհրդաժողովի աշխատանքներին: Նա հրաժարվել է ասել, թե հատկապես որ երկիրն է մտադիր ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, նշելով, որ տարածքային առումով դա մեծ երկիր չէ, սակայն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Եվրոպայում եւ էական դերակատարություն ունի եվրոպական գործընթացներում: Մեկնաբանելով Շվեյցարիայի դատարանի վճիռը թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հանդեպ, նա նկատել է, որ դա եւս մեկ անգամ հաստատում է, որ անհնար է ուրանալ պատմական փաստը եւ անպատիժ մնալ: Անդրադառնալով Եվրոպայում «Հայ դատի» նվաճումներին` Գասպար Կարապետյանը նշել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հունաստանի կողմից, որտեղ, արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ծաղիկներ դնում անմար կրակի մոտ: Նա նաեւ նշել է, որ «հայ դատի» գործունեության շնորհիվ 2006 թ. Հունաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրեց 1 մլն դոլար գյուղատնտեսության զարգացման համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |