Հայաստանից արտահանումը դեպի ՌԴ կրկնապատկվել է![]() 1 հունիսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հայկական ապրանքների արտահանումը ՌԴ աճել է 95.8%-ով՝ մինչև $97.4 մլն: Այդ մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2015 թվականի միևնույն ժամանակահատվածում արտահանումը ՌԴ, ընդհակառակը, կտրուկ ընկել էր՝ $90.8 մլն-ից նվազելով մինչև $49.7 մլն: 2016-ի ցուցանիշն, այսպիսով, գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը 7.2%-ով: Ներմուծումը ՌԴ-ից (որպես առևտուր անող կողմ) աճել է՝ $215 մլն-ից հասնելով $224.8 մլն-ի: Ընդհանուր առմամբ, ՀՀ արտահանումը 4 ամսում կազմել է $514.5 մլն, ներմուծումը՝ $943.2 մլն, բացասական սալդոն՝ 428 մլն: ՌԴ-ին է բաժին ընկնում հայկական արտահանման մոտ 18.9%-ը: Երկրորդ տեղում Իրաքն է՝ $52.1 մլն արտահանված ապրանքով (ընդհանուր արտահանման 10.1%-ը, աճ՝ 34%): Արտահանման 20.2%-ը բաժին է ընկել ԵՄ-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |