Հայկական կողմը հավատարիմ է Ղարաբաղի վերաբերյալ քննարկվող փաստաթղթի ոգուն եւ տառին13 մարտի 2007 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարը համաձայն չէ ադրբեջանական կողմի որոշ ներկայացուցիչների այն հայտարարությունների հետ, թե ԵԱՀԿ ՄԽ-ն արգելակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Ինչպես PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, եթե այդպես լիներ, ապա անիմաստ կլիներ շարունակել այդ բանակցությունները: «Ասվածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Իսկ ադրբեջանական կողմը, եթե իսկապես այդպես է կարծում, ապա դրա նպատակը պարզ է. ճնշում գործադրել համանախագահների վրա` շահարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը այլ ատյաններ տեղափոխելու հնարավորությունը: Սակայն, դատելով բանակցություններին մասնակցելու ադրբեջանական իշխանությունների պատրաստակամությունից, նման կարծիքը այսօր գերակայող չէ ադրբեջանական կողմի մոտ»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով իր վերջին հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, Վարդան Օսկանյանն ասել է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական եւ հուսադրող մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ: Չէի ուզենա մեծ տեղ տալ Ադրբեջանի պատվիրակության որոշ անդամների հայտարարություներին եւ հույս ունեմ, որ ադրբեջանական կողմի մոտ կգերիշխի հավատարմությունը քննարկվող փաստաթղթի ոգուն եւ տառին եւ ցանկությունը` գրանցել առաջընթաց: Համենայնդեպս, մենք այդպես ենք տրամադրված: Մեր պոզիտիվ տրամադրվածությունը բխում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` կողմերի հետ ինտենսիվ եւ լուրջ նախապատրաստական քննարկումներից: Իսկ հանդիպման արդյունքների մասին կարող ենք խոսել դրա ավարտից հետո միայն»: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Ժնեւում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |