ՄԻԵԴ. Յունուսները համապատասխան բուժում չեն ստացել, նրանց անմարդկային են վերաբերվել![]() 2 հունիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 10-ին հրապարակել է «Յունուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ 2015-ի ամռանը ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտեցին 8,5 տարվա ազատազրկման` մեղադրելով տնտեսական հանցանքների մեջ, իսկ նրա ամուսինը՝ իրավապաշտպան Արիֆ Յունուսը՝ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Նրանց նաև պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացված: Մեկ տարվա ազատազրկումից հետո նրանց խափանման միջոցը փոխարինվեց պայմանական կալանքով: Դատարանը միաձայն որոշել է, որ Յունուսների գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ են թույլ տրվել՝ անհատական գանգատների իրավունք և խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում։ Ինչպես նշվում է վճռում, գործը վերաբերում էր հայտնի ադրբեջանցի իրավապաշտպաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսներին, որոնց կալանքի ժամանակ նրանց տրված բուժօգնությունը չի եղել համարժեք, գրում է Panorama.am-ը։ ՄԻԵԴ-ում գործի վարույթի ընթացքում որպես միջանկյալ միջոցառում դատարանի կողմից բավարարվել էր Լեյլա և Արիֆ Յունուսների խնդրանքը՝ բանտում ապահովել համապատասխան բժշկական խնամք։ Դատարանը, սակայն, գտել է, որ միջանկյալ միջոցառման հետ կապված Ադրբեջանի կառավարությունը չի իրականացրել անհրաժեշտ քայլեր և չեն ներկայացվել բժշկական զննության ապացույցներ։ Ըստ այդմ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Լեյլա և Արիֆ Յունուսներին չի տրամադրվել համապատասխան բուժում կալանքի ժամանակ։ Արդյունքում ամուսինները ենթարկվել է երկարատև հոգեկան և ֆիզիկական տառապանքի, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ ՄԻԵԴ-ը որպես արդարացի բավարարում սահմանել է 13.000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 4000 եվրո՝ երկու հայցատուների իրականացրած ծախսերի համար։ Յունուս ամուսիններն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Լեյլա Յունուսը լյարդի և տեսողության հետ կապված խնդիրներ ունեն: Նրա ամուսինը տառապում է սրտի սուր անբավարարությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |