Մերկել. Բեռլինն աջակցելու է Երևանի ու Անկարայի երկխոսության կայացմանը![]() 2 հունիսի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է աջակցել Թուրքիայի ու Երևանի միջև երկխոսության կայացմանը: Այդ մասին է հայտարարել երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում, Գերմանիայում թուրքական արմատներով մոտ 3 մլն քաղաքացի է ապրում», - ասել է նա: «Ես ու ԳԴՀ կառավարությունը պատրաստվում ենք ներդրում ունենալ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության կայացման գործում», - նշել է Մերկելը: Նա նաև ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը «ժողովրդավարության մշակույթի գործուն օրինակ է»: Էրդողանը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, սպառնացել էր Գերմանիային հարաբերությունների վատթարացմամբ: Երևանն, ընդհակառակը, ողջունել էր որոշումը: Կարդացեք նաև. Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |