Շփման գծում համեմատաբար հանգիստ իրադրությունը պահպանվել է![]() 3 հունիսի 2016 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |