Հալեպը հրթիռակոծվել է. 4 հայ է զոհվել![]() 3 հունիսի 2016 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասը` ավելի քան 30 հրթիռ է արձակվել: «Զվարթնոց» եկեղեցու շրջակայքում ընկած հրթիռը հրկիզել է հայ արհեստավորի արհեստանոցը։ Զոհվել է 3 հայ, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց, ասվում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում: Քիչ անց մահացել է նաև Նոր գյուղում վիրավորված ևս մեկ սիրիահայ: Ավելի ուշ հայտնի դաձան զոհված հայերի անունները. Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։ Նման միջադեպերը վերջին շրջանում Հալեպում ավելի հաճախակի են դարձել։ Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |