ԵԱՀԿ ՄԽ. Սարգսյանն ու Ալիևը հունիսին կհանդիպեն![]() 3 հունիսի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն հունիսի ընթացքում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով: Այդ մասին է նշվում Մինսկի խմբի՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին հետևած հայտարարությունում: Ապրիլյան պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Վիեննայում: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |