Պոլսահայ պատգամավոր. Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը, իսկ Թուրքիան չպետք է «գլուխը հողի մեջ թաղի»![]() 3 հունիսի 2016 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի գլխավոր ընդդամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակացությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը: Նրա հայտարարությունը տարբերվում է կուսակցության դիրքորոշումից, որը ստորագրել է մեջլիսում Գերմանիայի քայլը դատապարտող համատեղ հռչակագրի տակ: «Այս տեսակ կոտորածները մարդկության դեմ հանցագործություն են»,-հայտարարել է Դողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը հողի մեջ թաղելուց: Պոլսահայ պատգամավորը նշել է, որ իր ընտանիքում թե՛ հայրական, թե՛ մայրական կողմում կորուստներ են եղել: Դողանը, նշելով, որ ժամանակին միլիոնների հասնող մարդկանցից այժմ միայն հազարներն են մնացել, ասել է. «Ինչպես այլ կոտորածների ու ջարդերի, այնպես էլ այս դեպքում պահանջում ենք մեջլիսում համապատասխան հանձնաժողով ստեղծել: Սակայն, ցավոք, դրա իրագործման համար համապատասխան հիմքերը դեռ չկան: Չունենք խորհրդարանական համակարգ ունենք, որը կարտացոլի բազմակարծություն, չունենք խոսքի ազատություն, ո՛չ էլ կարողանում ենք իրար հանդուրժել», Ensonhaber-ին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը: Նա նաև ուշադրություն է հրավիրել Գերմանիայում ընդունված բանաձևի բովանդակության վրա՝ նշելով, որ այն տարբերվում է այլ բանաձևերից, քանի որ Գերմանիան ընդունում է նաև իր պատասխանատվությունը: «Քննադատություններով, Բեռլինից Թուրքիայի դեսպանին հետ կանչելով, «Մերսեդես» մակնիշի մեքենաներից քաջաբար հրաժարվելով Թուրքիան չի կարող ազատվել այս հարցից: Մի երկիր, որ ֆաշիզմի միջով է անցել, ընդունել է բանաձև, որը համապատասխանում է անցյալի հետ առերեսվելու իր ավանդույթին: Գերմանիայում լուրջ արխիվ կա: Եվ եթե Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը, ապա դա արխիվներն ուսումնասիրելու արդյունք է»,- եզրափակել է պոլսահայ պատգամավորը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի միանում մեջլիսի՝ ընդդեմ Ցեղասպանության ճանաչման հռչակագրին Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |