Համենեի. Տարածաշրջանում Վաշինգտոնի ու Լոնդոնի նպատակները հակասում են Թեհրանի տեսակետներին![]() 3 հունիսի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Իրանը չի պատրաստվում համագործակցել Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ` տարածաշրջանային հարցերի լուծման բնագավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտնում է Tert.am-ը bbc.com-ի վրա հղումով: Համենեին իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ տարածաշրջանում Վաշինգտոնի ու Լոնդոնի ունեցած նպատակները 180 աստիճանով հակասում են Թեհրանի տեսակետներին: Բացի այդ, Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային ավելի վաղ Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը չեղարկում է Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Սատանան (ԱՄՆ) և չարագործը (Մեծ Բրիտանիա) օգտագործում են մարդու իրավունքների ոլորտում առկա թերություններն ու ահաբեկչական սպառնալիքները՝ իրենց ստանձնած պարտավորությունները չիրագործելու համար»,-ասել է նա: Համենեիի հայտարարությունը վերաբերում է ավելի վաղ ԱՄՆ-ի հնչեցրած այն մեղադրանքներին, որ Իրանը միջամտում է մերձավորարևելյան երկրների` հատկապես Սիրիայի ներքին գործերին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |