ArCa քարտերը կսպասարկվեն նաև Ռուսաստանում![]() 3 հունիսի 2016 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը կապահովեն «Միր» և ArCa վճարային համակարգերի քարտերի փոխադարձ սպասարկումը: Առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ` կազմակերպչական և տեխնոլոգիական փոխգործակցության գծով, որտեղ կընդգրկվեն երկու վճարային համակարգերի փորձագետներ: «Միր» վճարային համակարգը զարգացնում է քարտերի ընդունման ցանցը ոչ միայն ՌԴ-ում, այլ նաև արտերկրում: ՀՀ-ն մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ մենք սկսում ենք երկու համակարգերի համար կարևոր այս նախագիծը: Արդեն առաջիկայում մեր մասնագետները ձեռնամուխ կլինեն տեխնոլոգիական հարցերի լուծմանը»,-ասել է ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլևը: Արքա քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում: Վերջիններս կարող են թողարկվել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կողմից: ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն ՀՀ դրամով: ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) և «Վիզա» (Visa) քարտեր Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |