Ֆրանսիայի պետքարտուղար. Կշարունակենք պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման համար![]() 4 հունիսի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագում: «Ֆրանսիան կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,-գրել է Դեզիրը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Ընթերցեք նաև. Թուրք պրոֆեսոր. Ինչո՞ւ պետք է երիտթուրքերի պաշտպանը դառնանք, ժխտումը մեզ խայտառակում է Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |