Լեհաստանի խորհրդարանը ցեղասպանության մասին կոնվենցիա է մշակում![]() 4 հունիսի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան՝ նշելով, որ խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանությունն է: Քրիստոֆ Յաբլոնկան նշել է, որ 1915թ.-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան Կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ըստ նրա՝ ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համար, հայտնում է Tert.am-ը: Լեհ պատմաբանն ասել է , որ կոնվենցիան կունենա քարտեզի պատկեր, կլինի ժամանակացույց այն բոլոր պետությունների, որոնք ճանաչել են պատմությունը, ընդունել են պատմական ճշմարտությունը, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանությունը որպես եղելություն: Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.-ի հունիսին: Ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |