Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ի պատասխան Անկարան խոստանում է շարունակել Հայաստանի շրջափակումը14 մարտի 2007 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները որակի ցեղասպանություն, դա վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ կերաշխավորի Հայաստանի շրջափակման պահպանումը Թուրքիայի կողմից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը, հաղորդում է Reuters-ը: Թուրք խորհրդարանականը, վստահեցնելով, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Անկարային կդրդի շարունակել Հայաստանի շրջափակումը, հավելել է. - «Կովկասյան տարածաշրջանի տնտեսությունը զարթոնք է ապրում, իսկ հայերը խաղից դուրս են մնում»: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը արդեն իսկ շրջանցում են Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող նավթամուղը, գազամուղը եւ կառուցվելիք երկաթուղին: Չնայած ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերին, Դյուլգերը հոռետես է այդ հարցում եւ կարծիք է հայտնել, որ բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Նենսի Փելոսիի աջակցության շնորհիվ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |