Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարից հետ է մնում 1 միավորով![]() 6 հունիսի 2016 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ռումինիայում ընթացող աշխարհամասի անհատական առաջնությունում հունիսի 5-ին կայացան 9-րդ տուրի պարտիաները: Մկրտչյանն ու Կուրսովան հաղթել են իրենց մրցակիցներին և շարունակում են հետապնդել առաջատարներին: Մկրտչյանը սևերով պարտության է մատնել իսրայելցի Յուլյա Շվայգերին, վաստակել 6,5 միավոր և այժմ ընդամենը մեկ միավորով է հետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Աննա Ուշենինայից և զբաղեցնում է 4-րդ տեղը: Մարիա Կուրսովան սպիտակներով վստահ հաղթել է ռումինուհի Կորինա-Իզաբելա Պեպտանին և իր միավորների քանակը հասցրել 6-ի: Նա առայժմ բաժանում է 7-19-րդ տեղերը, գրում է A1+-ը: Իսկ ահա մեր մյուս երկու ներկայացուցիչը՝ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գևորգյանը, այս տուրում անհաջող հանդես եկան և հերթական պարտությունը կրեցին: Նրանք նահանջեցին 84-92-րդ տեղեր: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |