Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւան է ժամանելու ապրիլի 3-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-4 Հայաստան պաշտոնական այցով կժամանի ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է Երեւանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, այցելությունը նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին եւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ Համագործակցության մասին մեծ պայմանագրի ստորագրման 10-ամյակին: «Այցելության ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ եւ դասախոսություն է կարդալու Երեւանի պետհամալսարանում»,- ասել է Պավլովը:
 Ուշագրավ
---