ՀՀ ԱԳՆ-ում հաստատել են, որ Օսկանյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլին14 մարտի 2007 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արտգործնախարարությունում հաստատել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների խորհրդատվությունները շարունակվելու են ապրիլին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ նման պայմանավորվածության են հանգել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնեւում, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Հազար Իբրահիմը: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Կողմերն իրենց դիրքորոշումներն են հայտնել, խորհրդատվությունները շարունակելու որոշում է ընդունվել, համանախագահները համաձայնեցնում են նախարարների հաջորդ հանդիպումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |