ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակ՝ Սերգեյ Համբարձումյանին 6 հունիսի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին հայտնի ֆիզիկոս Սերգեյ Համբարձումյանին կշնորհվի ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը: Այդ մասին հայտնում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը: 2 մլն ռուբլի դրամական պարգևի հանձնումը տեղի կունենա Մինսկում: «Հայ գիտնականի գիտական նվաճումները լիովին համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են ոչ միայն ՀՀ, այլ նաև ԱՊՀ զարգացմանը»,-նշել են հիմնադրամում: Մրցանակի դափնեկիրների թվում են ռուս դերասան Յուրի Սոլոմինը, բելառուս կենսաբաններ Վլադիմիր Ռեշետնիկովը, Վլադիմիր Տիտոկը և Ելենա Սպիրիդովիչը, ղրղզ կոմպոզիտոր Մուրատբեկ Բեղալիև, մոլդավացի գրող Իոն Դրուցեն, տաջիկ նկարիչ Վաֆո Նազարովը, ադրբեջանցի դաշնակահար Ֆարհադ Բադալբեյլին, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Ումուտկան Մունալբաևը: ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը սահմանվել է 2009-ին: Այն հանձնվում է ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին հումանիտար ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |