Ն. Պավլով. Ռուսաստանում հայերի սպանությունները «հայատյացության» դրսեւորում չեն հանդիսանում14 մարտի 2007 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում այլատյացության հարցը բաձրացվում է բոլոր մակարդակներում անցնող հայ-ռուսական բոլոր բանակցություններին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն նախաձեռնում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի բացահայտեն նման հանցագործությունները: «Ցավալի է, որ դա կատարվում է իմ երկրում: Սակայն պետք է հասկանալ, որ այդ հանցագործություններն իրենց սոցիալական հիմքն ունեն եւ պայմանավորված են անցումային շրջանով, եւ չեն հանդիսանում «հայատյացության» դրսեւորում»,- ասել է ռուս դիվանագետը: Նա հիշեցրել է, որ վերջին երկու սպանությունները բացահայտված են, իսկ մեղավորները պատժված:Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հաճախ հայերի մասնակցությամբ քրեական սպանությունները Հայաստանի ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես այլատյացության դրսեւորում: «Սակայն պետք է տարբերել կրիմինալն ու այլատյացությունը: Ռուսաստանի ՆԳՆ-ում եւ Գլխավոր դատախազությունում այժմ միջոցների համալիր է մշակվում, այդ գործընթացին մասնակցում են նաեւ դաշնության սուբյեկտների իշխանությունները, սակայն պատրաստ փաստաթղթեր դեռ չկան»,- ընդգծել է Պավլովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |