Քոնդոլիզա Ռայսն զգուշացրել է Ներկայացուցիչների պալատին Ցեղասպանության օրենքի ընդունման «հետեւանքների» մասին14 մարտի 2007 - 20:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Ռոբերտ Գեյթսը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատ, որում զգուշցանում են Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդուման դեպքում հնարավոր լուրջ հետեւանքների մասին: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, նամակը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Կոնգրեսի փոքրամասնության առաջնորդ Ջոն Բոերին եւ արտաքին գործերի հարցով հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսին: Ռայսն ու Գեյթսը իրենց նամակում զգուշցանում են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են լրջորեն բարդանալ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո, որը ներկայացվել է Պալատ հունվարի վերջում: Դեռ պարզ չէ` երբ է այն քննարկման ներկայացվելու:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |