Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդը Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ![]() 7 հունիսի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հայտնում է «Ակոսը», Աթեշյանը հայտարարել է, թե որոշումը հայ ազգը «խորը ափսոսանքով» է դիմավորել: «Որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ», - ասվում է նամակում: Աթեշյանը հայտարարել է, թե պատրիարքարանը կատարում է պարտավորությունները թուրքական պետության առջև ու երկրի հայ քրիստոնյա քաղաքացիների կարծիքն է արտահայտում: Նա նաև նշել է, թե իրադարձությունների ժամանակ Գերմանիայի դերին ընդամենը «մի քանի նախադասությամբ» անդրադառնալն ու Օսմանյան Թուրքիան որպես կատարվածի միակ մեղավորը ներկայացնելը «վիճելի հարց է՝ էթիկայի տեսակետից»: Աթեշյանի կարծիքով, պարզ չէ, որքանով է Բունդեսթագի որոշումն արտահայտում Գերմանիայի ժողովրդի կարծիքը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Կարդացեք նաև. Մայր Աթոռը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |