ԱՄՆ Սենատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը15 մարտի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Սենատորներ Ռիչարդ Դուրբինն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), շուրջ 20 սենատորներ աջակցել են բանաձեւին, որը կոչ է անում ԱՄՆ-ին հաստատել Հայոց ցեղասպանության իրողությունը: Հունվարի 29-ին նմանատիպ բանաձեւ էր ներկայացվել Ներկայացուցիչների պալատ կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից, որին սատարում են ավելի քան 180 կոնգրեսականներ: «Մենք պետք է հարգենք Հայոց ցեղասպանության զոհ դարձածների հիշատակը, ճանաչելով նրանց ցավն ու նվիրելով մեզ ապագայում մարդկային ցավի եւ ողբերգության կանխմանը»,-հայտարարել է Սենատի մեծամասնության նախագահի տեղակալ, սենատոր Դուրբինը: Իր հերթին, սենատոր Էնսայնը հավելել է, որ «հայ ժողովրդի ոչնչացումն ու արտաքսումը, անկասկած, ցեղասպանություն է եւ մենք պետք է ճանաչենք այդ սարսափելի իրողությունը: Մենք մի ազգ ենք, որ ընդունում է ազատությունն ու արդարությունը, եւ պետք է սատարենք այդ արժեքներին, չկրկնելու համար անցյալում կատարված սխալները: Սա կարեւոր բանաձեւ է, որը պաշտոնապես ճանաչում է հայերի հանդեպ գործած հանցագործության պատմությունն ու ճշմարտությունը»: «Մենք երախտապարտ ենք սենատորներ Դուրբինին եւ Էնսայնին եւ գնահատում ենք սենատորների աջակցությունը: ԱՄՆ հայերը սատարում են նրանց, ով փորձում է վերջ տալ ցեղասպանությունների շրջանին եւ հուսով են որ շուտով բանաձեւը կընդունվի»,-ընդգծել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 106 բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին «խոստանալ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պատշաճ ըմբռնում եւ նրբանկատություն կդրսեւորի այս հարցում եւ կհաստատի երկրի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |