Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրումը կբացվի ապրիլի սկզբին15 մարտի 2007 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Կովկաս նավահանգիստ (Ռուսաստան)-Փոթի (Վրաստան) ուղղության լաստանավի առաջին երթը նախատեսվում է ապրիլի սկզբին: Ինչպես հաղորդել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում, լաստանավային փոխադրման գործարկումը տեղի կունենա փորձարկման աշխատանքներից հետո: Նշենք, որ լաստանավի սեփականատեր, «Ռեզերվ կապիտալ քորփորեյշնի» նախագահ Խակիմ Մատչանովը փետրվարի կեսին Երեւանում հայտարարել էր, որ լաստանավը ջրի վրա կիջեցվի մարտի 1-ին եւ կսկսի գործել մարտի 15-ից: Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցումը կիրականացվի երկու լաստանավերի միջոցով, որոնք կոգրծեն շաբաթը երկու անգամ: Լաստանավի տարողությունը կազմում է 50 վագոն, սակայն, այն կարելի է բեռնել նաեւ 340 կոնտեյներով եւ 86 ավոտմեքենաներով: Մեկ տախտակամածով 150 մ երկարությամբ եւ 22 մ լայնությամբ լաստանավի բարձման տեւողությունը կկազմի ընդամենը 1 ժամ, այն դեպքում, երբ այլ լաստանավերի բարձումը տեւում է 8-12 ժամ: Նախատեսվում է ընթացիկ տարում լաստանավերի միջոցով տեղափոխել 120 հազար տոննա բեռ, որ կներկրի Հայաստանը եւ 12 հազար տոննա բեռ հայկական արտահանվող ապրանքի հոսքից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |