Ն. Բորդյուժա. Հայաստանը պետություն է, որն իր անվտանգությունն ամբողջությամբ կապում է ՀԱՊԿ-ի հետ15 մարտի 2007 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմնորոշված է դեպի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցության զարգացման: Այդ մասին Երեւանի պետական համալսարանում տված դասախոսության ժամանակ հինգշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ, փաստորեն, Հայստանի բոլոր իշխանական մարմինները կողմնորոշված են դեպի հանրապետության եւ Կազմակերպության համագործակցության հետագա զարգացում»,- նշել է նա:Ն. Բորդյուժայի խոսքերով, Հայաստանը պետություն է, որն իր անվտանգությունն ամբողջությամբ կապում է ՀԱՊԿ-ի հետ, եւ Կազմակերպության գործնեությունն ուղված է հանրապետության շահերի պաշտպանության ապահովմանը: «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի գործող դաշնակիցը մասնակից-երկրների միջեւ համագործակցության աճեցման գործընթացում»,- ամփոփել է նա: Միեւնույն ժամանակ, Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ Հայաստանն ակտիվորեն օգտվում է արտոնություններից սպառազինության գնման հարցում: «Տվյալ արտոնությունները տրվում են հանրապետությանը արտոնությունների համակարգի շրջանակներում, որը տրվում է Կազմակերպության բոլոր անդամներին»,- նշել է նա: Բորդյուժայի խոսքերով, ՀԱՊԿ-ի արտոնությունների համակարգը Կազմակերպության անդամ-երկրներին հնարավորություն է ընձեռում ռուսական սպառազինություն ձեռք բերել ռուսական շուկայի ներքին գներով, այն դեպքում, երբ ռուսական տեխնիկայի եւ սպառազինման գներն Արեւմուտքում եւ ԱՊՀ այլ երկրներում շատ ավելի բարձր են: «Դա հանդիսանում է Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի համագործակցության շահավետ կողմերից միայն մեկը, արժե նշել, որ հայ զինվորականներից շատերն ուսում են ստանում ռուսական ռազմական բուհերում եւ ակադեմիաներում»,- նշել է Ն. Բորդյուժան, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |