Fitch-ի կոնֆերանսը՝ առաջին անգամ Երևանում. Ներկայությունն ընդլայնվում է![]() 9 հունիսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - 2016թ-ի հունվարին Fitch Ratings վարկանիշային միջազգային գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին հունիսի 9-ին Երևանում առաջին անգամ կազմակերպված Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ընկերության ԱՊՀ-ի և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ին հաջորդ վարկանիշը կտրվի 2016-ի հուլիսի 22-ին: Սուրկովն ասել է, որ տարածաշրջանում տրված վարկանիշների քանակը 301 է. ամենախոշորը Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան են, գրում է Panorama.am-ը: «Հայաստանին մինչև օրս տվել ենք 3 վարկանիշ, բայց հույս ունենք, որ այստեղ կընդլայնենք մեր ներկայությունը»,- ընդգծել էնա՝ հավելելով, որ մինչև օրս Fitct-ը վարկանիշ է շնորհել Ամերիաբանկին և Արդշինբանկին: Անդրադառնալով Հայաստանում կոնֆերանսի անցկացմանը՝ Դմիտրի Սուրկովը նշել է, որ իրենք այստեղ չէին լինի, եթե վերջին տարիներին չլիներ կառուցողական և արդյունավետ գործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ: Fitch-ն ունի 100 տարվա պատմություն: Ներկայումս ընկերությունն ունի երկու գրասնեյակ Նյու Յորքում և Լոնդոնում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի: Ընկերությունը տրամադրում է ֆինանսական լուծումներ, հետազոտական աշխատանքներ և կանխատեսումներ: Բացի այդ, իրականացնում է հատուկ մշակված վերապաստրաստումներ, ինչպես նաև կրթական գործընկերության ծրագրեր: 2015-ի հուլիսին Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Միջազգային վարկանիշային գործակալությունը 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |