Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը. Վնասներ կան![]() 9 հունիսի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ, տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում: «Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը», - գրել է գյուղապետը: Բաղանիսը վերջին անգամ գնդակոցվել է 2016-ի ապրիլի 6-ին: Տուժածներ չկային: Գյուղը գնդակոծության էր ենթարկվել նաև 2015-ի դեկտեմբերին, սեպտեմբերին, նոյեմբերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |