ԺԻՄԻԲ/ԵԱՀԿ դիտորդների առաջին խումբը ժամանել է Հայաստան16 մարտի 2007 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրությունների առաջին դիտորդական առաքելությունը ԺԻՄԻԲ/ԵԱՀԿ-ից: Խումբը, որի կազմի մեջ են մտնում Սլովակիայի, Լատվիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Վրաստանի ու ԱՄՆ-ի 13 ներկայացուցիչներ, գլխավորում է Սլովենիայի նախկին արտգործնախարար Բորիս Ֆրեզելեցը: Խումբը, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու Հայաստանի ընտրական գործընթացների շրջանակներում, ընհանուր առմամբ 24 հոգուց է բաղկացած լինելու: Ծրագրվում է, որ դիտորդական խմբի մյուս անդամները Երեւան կժամանեն հաջորդ շաբաթ: Ծրագրվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրույթյուններին հետեւելու համար ԺԻՄԻԲ/ԵԱՀԿ-ն ավելի քան 300 դիտորդ է ուղարկելու: Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ներկա են գտնվելու նաեւ դիտորդներ ԵԱՀԿ ԽՎ-ից, ԵԽԽՎ-ից, ԱՊՀ ԽՎ-ից, մի շարք այլ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ երկու տեղական կազմակերպություններից. 2292 հոգի` «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ից եւ 10 դիտորդ` Ընտրական համակարգերի կենտրոնից, հայտնում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |