«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կարող է սառեցվել

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում կսառեցվի, եթե երկրում աղաղակող բան պատահի. ասենք, ընտրությունները չկայանան, մշտապես արգելվեն, ոչ թե հետաձգվեն, այլ արգելվեն, այդ դեպքում կաշխատի օգնությունը սառեցնելու հոդվածը», - ասել է ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը, այս շաբաթ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական, օտարերկրյա գործառույթների եւ հարակից ծրագրերի ենթահանձնաժողովում: «Հույս ունեմ, որ նման հիմնախնդիր մոտ ապագայում չի ծագի: Մեկ ամիս առաջ ես խոսել եմ այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- նշել է նա: Պատասխանելով կոնգրեսական Ջո Նոլենբերգի այն հարցին, թե արդյոք ակնհայտ ձախողման դեպքում հնարավոր է հետ վերցնել Հայաստանին արդեն տրամադրված գումարը, Դանիլովիչը փաստել է. - «Գումարը հետ վերցնելու արարողակարգ չի նախատեսված, հենց որ փողը մեր ծրագրով հատկացվում է, այն ծախսվում է», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---