Հայաստանի հարցով ԱՄՆ զեկույցը պատասխան է հայ լոբբիստների ճնշմա՞նը17 մարտի 2007 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցով Հայաստանի մասին զեկույցը 2006 թվականի համար, հնարավոր է, հանդիսանում է Վաշինգթոնի պատասխանը աննախադեպ ճշմանը, որն իրականացվում է ԱՄՆ աշխատակազմի եւ Կոնգրեսի վրա մի շարք հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից, որոնց վրա պաշտոնական Երեւանը որոշակի ազդեցություն ունի: Այդ մասին հայտարարել է հայ փորձագետ Գրիգոր Հովհաննիսյանը:Նա նշել է, որ այդ մասին է հիշեցնում ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը մարդու իրավունքների հարցով 2006 թվականի համար, որում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվող օկուպացված տարածք է»: Հայ փորձագետի կարծիքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցում հայ լոբբսիտների գործնեությանը ակտիվորեն հակազդում են թուրք եւ ադրբեջանական լոբբիները` ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների հետ համատեղ, հայտնում է «Կավկազսկի ուզելը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |